Բաժիններ՝

«Իմ պատրաստած հնդկահավը յուրահատուկ համ ունի». Կարինե Աճեմյան

Խորհրդավոր և սիրելի: Այսպես է Ամանորը բնորոշում պատգամավոր Կարինե Աճեմյանը, կարծելով, որ բոլորի համար պետք է այդպես լինի:

«Նոր տարին խորհուրդ ունի, Սուրբ ծնունդը խորհուրդ ունի: Մենք ունենք ավանդույթներ, որոնցով պետք է առաջնորդվել: Շատ չեմ կարևորում սեղանը, այլ կարևորում եմ հարազատների հետ շփումները, ջերմությունը, որ մենք ստանում ենք ու փոխանցում միմյանց: Ինքս կարևորում եմ քաղցր սեղանը՝ նուռ, գաթա, այն ինչ հայկական է ու համեղ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը:

Պատգամավորն ինչպես սովորաբար, այս տարի էլ Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ, տանը: Կարինե Աճեմյանը շատ է սիրում հյուր ընդունել և հատկապես կարևորում է հյուրասիրության պահը: Չնայած իր բազմազբաղությանը, պատգամավորը հասցնում է հավուր պատշաճի նախապատրաստվել և սպասել իր հյուրերին:

«Ես դա շատ մեծ հաճույքով եմ անում, ասեմ, որ նախապատրաստվելու գործում ամուսինս ինձ օգնում է: Նշեմ, որ համեղ եմ պատրաստում: Ես Ամանորին ունենում եմ հատուկ բաղադրատոմսով պատրաստված հնդկահավ: Պատրաստման հմտություններն ու բաղադրատոմսը մորիցս են փոխանցվել: Այդ հնդկահավը յուրահատուկ համ ունի, մեր տան բոլոր այցելուներն են դա նշում»,-ավելացրեց Կարինե Աճեմյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս