Ստեփանակերտից հորդորում են տուրք չտալ դիվերսիայի մասին ադրբեջանական ապատեղեկատվությանը. պարզաբանում. «Արմենպրես»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հորդորում ենչտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին եւ շահարկումներին ու սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական
հայտարարությանը:
«Արցախյան կողմը երբեք չի դիմելդիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ:
Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի
հայտարարություններին, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել եւ ունենք ռազմագերի, ապա ես կհորդորեի չտրվել ադրբեջանական շահարկումներին եւ սպասել
պաշտոնական հաղորդագրության ԼՂՀ պաշտպանության բանակից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ
նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: