Առողջապահության նախարարը պրոպագանդում է ալյուրի հարստացման ծրագիրը

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ալյուրի հարստացման ծրագրի մասին՝ ասաց, որ նախաձեռնվող ծրագիրն առաջին հերթին՝ առողջություն կտա մեզ:

«Նման ծրագրերը հանրային շահերն ապահովելու միտում ունեն: Տարբեր երկրներում նմանատիպ ծրագրերը տասնյակ տարիներ հաջողությամբ գործում են: Այս ծրագիրն իրականացնելով՝ կկարողանանք ազդել մի շարք հիվանդությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, սակավարյունությունը, գիշերամիզությունը, սիրտ-անոթային հիվանդությունները, և այլն: Նման ծրագրի իրականացման արդյունքում՝ կնվազի մահացությունների թիվը Հայաստանում: Այսինքն՝ ծրագրի իրականացումն ուղղակիորեն կապահովի առողջական վիճակի բարելավում: Ծախսարդյունավետության տեսանկյունից, մեր երկրում, ըստ մասնագետների՝ կլինի 1 միավորի դիմաց 17 միավորի ծախսարդյունավետություն:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կարելի է, ասենք, «Ալրաղացի Լյովիկին» (ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին, ով ալյուրի բիզնեսում էր ներգրավված.- Ռ.Մ.) վստահել ալյուրի հարստացումը, երբ որ նա պատրաստ է նույնիսկ սատկած կենդանու միս մատակարարել շուկա, նա պատասխանեց.

«Նման խնդիրները գտնվում են իրավական դաշտում, և, եթե այսպիսի մոտեցում ենք ցուցաբերում, ապա յուրաքանչյուր այլ ծրագրի ևս կարող ենք տալ նման նկարագիր և հետ քաշվել գաղափարախոսությունից, առողջապահական ծրագրից: Իրավապահ մարմինների խնդիրն է, որ նման խնդիրներ չծագեն, և դրա հետևանքով չլինեն լրջագույն պրոբլեմներ առողջապահական դաշտում»:

 

Տեսանյութեր

Լրահոս