Բաժիններ՝

Միստր X-ի ամուսնության ռոմանտիկ առաջարկությունն ու տարեդարձի անակնկալները (լուսանկարներ)

Դեկտեմբերը տոնական էր ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արթուր Հակոբյանի՝ Միստր X-ի և հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի համար: Նախ՝ զույգն օրինականացրեց հարաբերությունները, ապա նշեց Արթուրի ծննդյան տոնը, հիմա էլ՝ պատրաստվում է Ամանորին:) Երգչի հաղորդավարուհի կողակիցը ESem.am-ին պատմել է մի շարք հետաքրքիր մանրամասներ:

36-ամյա Արթուրն ու 24-ամյա Սվետլանան երկու տարի է, ինչ միասին են:

«Մեր ծանոթությունը գործի բերումով է եղել: Արթուրը երաժշտություն ուներ, որի համար խոսքերի հեղինակ էր փնտրում. այդ առիթով ծանոթացանք, որոշ ժամանակ շփվելուց հետո մտերմացանք, ինչն էլ աստիճանաբար վերածվեց սիրավեպի:) Ընկերություն անելու առաջին իսկ օրվանից վստահ էինք մեր զգացմունքների մեջ և ցանկություն ունեինք օրինականացնել հարաբերությունները: Մեր այսքան սպասելու պատճառն այն էր, որ սիրելիիս մայրը Հայաստանում էր: Նրա՝ ԱՄՆ գալուց հետո որոշեցինք նշանադրության օրը»,- ESem.am-ին ասաց Սվետլանան:

Նրա խոսքով՝ երգիչը շատ ռոմանտիկ վայրում է ամուսնության առաջարկ արել իրեն. «Արթուրը շատ գեղեցիկ կերպով ամուսնության առաջարկ արեց ինձ՝ նավի վրա»:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Գլենդելի ռեստորանային համալիրներից մեկում, որին ներկա են եղել ԱՄՆ-ում բնակվող նրանց հարազատներն ու մտերիմ ընկերները:

54981b209c8ce_medium

54981b0c2d60a_medium

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս