Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամների հետ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները դարձել են ավանդական և գործնականում ապացուցել իրենց արդյունավետությունն ու պահանջված լինելը:

Հանդիպումներին մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս