Արտանետում՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
Դեկտեմբերի 22-ին` ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից արտանետման դեպք է գրանցվել:
Հիմնարկի պարսպի մոտ հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ խնձոր, ինչի մեջ հայտնաբերվել է 1 հատ B8 դաջվածքով դեղահաբ և 2,7 գրամ կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: