Մեկուսարանում մահացել է հայերի կողմից թագադրված «օրենքով գողը»
Թաթարստանի քննչական մեկուսարանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիզ Գաբսալյամովը՝ Գրինյա Կազանսկի մականունով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Թաթարստանում «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող վերջին քրեական հեղինակության մահվան պատճառները դեռևս պարզ չեն:
Գրինյա Կազանսկին 1990թ. հայտնի է դարձել որպես Թաթարստանի հարավ-արևելքում ամենաազդեցիկ հանցավոր խմբավորման առաջնորդը: Հանրապետության իրավապահների տեղեկություններով՝ Գաբսալյամովը թագադրվել է 1994-ին Մոսկվայում՝ հայկական դինաստիայի կողմից:
m/281767/