Գյումրու քաղաքապետարանը` «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ձեռնարկին (լուսանկարներ)
Ինչպես արդեն նշել էինք, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին», «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկին, Գյումրու ավագանու որոշմամբ միացել է նաեւ քաղաքապետարանը:
Այս օրերին համայնքային բյուջեից տրամադրված գումարով ձեռք բերված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները եւ կամավորները բաժանում են տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում պատսպարված, սոցիալապես անապահով ընտանիքներին:
Ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ՝ վառելափայտի, հագուստի ու սննդամթերքի բաժանման առօրիայից: