Ավտովթար` Եղեգնաձոր-Քարագլուխ ավտոճանապարհին. կան տուժածներ
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Քարագլուխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գետափ – Մարտունի հատվածում (17-րդ կմ) «ՎԱԶ-2109» մակնիշի 06 ՏՕ 074 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1982 թ. ծնված Գ. Դ.-ը և 1970 թ. ծնված Ս. Շ.-ը , մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն