Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին կոչ արեց Ամանորին այցելել զորամասեր

«Պաշտպանության նախարարության հետ քննարկել ենք, որ Ամանորի առիթով այցելեն, ովքեր ցանկություն ունեն, իսկ ես ցանկանում եմ, որ բոլորը նման ցանկություն ունենան, այցելեն զորամասեր»,- այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ բոլոր առաջարկները հավաքեն աշխատակազմի ղեկավարի մոտ և բոլորը փորձեն լինել որևէ զորամասում:

«Իմ կարծիքով դա շատ կարևոր է և բարոյական առումով, որ կառավարության անդամները լինեն զորամասերում»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ հաշվի առնելով անցած փորձը, կարող են այցելել մոտ զորամասեր, նաև սահմանամերձ բնակավայրերում լինել:

«Այո, ես ի նկատի ունեմ դիրքեր»,- հավելեց Հ.Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս