Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 01:12-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի 34DF865 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Ղ., ծնվ. 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Կ.Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունւն