Բաժիններ՝

«Չգիտեմ՝ մի ժամանակ ագենտ են եղել, հիմա շարունակո՞ւմ են մնալ Ռուսաստանի կամ ԿԳԲ-ի ագենտը»

Երկրում տիրող քաղաքական զարգացումների շուրջ «Ասպարեզը» զրուցել է Շիրակի մարզի Բավրա համայնքի համայնքապետ Կորյուն Սումբուլյանի հետ

-Պարոն Սումբուլյան, ազատամարտիկների ու քաղաքական գործիչների վրա վերջին օրերին տեղի ունեցած հարձակումները, ըստ Ձեզ, ինչի հետեւանք են: Լեւոն Զուրաբյանը դա որակել էր իշխանության կողմից իրականացված ահաբեկչություն, որի նպատակը համաժողովրդական շարժումը ճնշելն է:

-Լեւոն Զուրաբյանը 10 տարի արդեն այդ շարժման մեջ չգիտես շարժվո՞ւմ է, թե՞ իր տեղում է մնացել: Ի՞նչ համաժողովրդական շարժում, որ մի հատ էլ փորձեն ճնշել:

-Լավ, այդ դեպքում ինչի՞ հետեւանք են այդ ծեծերն ու հարձակման դեպքերը:

-Կարծում եմ՝ ներքին պայմանավորվածությամբ իրականացվող հարձակումներ են, շղթայական կապակցված իրար: Մեկը հայհոյել է Սերժ Սարգսյանին, Էն մյուսին դուր չի եկել, որ իրա ընկերոջը, զինակցին կամ կեր տվողին հայհոյել են, դրա համար ծեծել են, հետո էլ երդում են ուտում, որ հայհոյողների ականջներն են կտրելու: Պարզապես, ծեծողը մնացել է հայհոյանքի տակ ու որոշել է հարցն այդպես լուծել: Մյուսն էլ մտածում է՝ իմ պապին, պապային բան են ասել, բա չզարկենք, աչքերը հանենք… ու այսպես հերթով ծեծում են: Իրար մեջ պայմանավորվել ու ծեծում են: Ուրիշ մտածելու տարբերակ չունեն, երկու գործողությամբ կոմբինացիա իրենք չեն կարող մտածել, պրիմիտիվ, մի գործողությամբ ծեծենք, պրծնենք: Իրենք անպատասխանատվության ժամանակաշրջան են ստեղծել, ու քանի որ ամեն ինչ բարոյազրկվել է, ինչ անում են, բարոյական է, թե անբարոյական, մտածում են, որ հերոս են: Ծեծել ենք Արամ Մանուկյանին, ուրեմն հերոս ենք, ուզում է Շմայսի վարորդ լինի, թե գեներալի տղերքը: Երբ բարոյականությունը վերջացել է, ամեն մեկը մտածում է, որ ինքն է բարոյականը: Բայց ծեծողները պատասխան կտան, սակայն ոչ դատարանում, այլ նույն մակարդակում, քանի որ դատարանը արդարացնելու է ծեծողին, կամ առավելագույնը տնային կալանք են նշանակելու:

-Պարոն Սումբուլյան, անցած տարի համայնքապետի ընտրությունների ժամանակ հաղթեցիք հանրապետական թեկնածուին ու ձայների մեծամասնությամբ ընտրվեցիք համայնքապետ: Ինչպե՞ս կարելի է պայքարել նաեւ կենտրոնական իշխանությունների ու մյուս հանրապետականների դեմ:

-Գիտեք, այն, որ ընդդիմությունը չի մասնակցում համայնքների ընտրություններին, ես այդտեղ կանխամտածված քայլ եմ տեսնում՝ ամբողջ իշխանությունը կենտրոնական իշխանություններին հաձնելու կամ միակուսակցական հանրապետություն դարձնելու առումով: Հանրապետությունում փոփոխություն ցանկացող ընդդիմադիր առաջնորդը երբեք չի կարող միայն նախագահի պաշտոնը զբաղեցնելով՝ փոփոխություն կատարել: Դուք ասում եք՝ հանրապետականներին ինչպես հաղթել: Բոլոր համայնքներում, բոլոր կառուցվածքներում էլ հանրապետականները շատ են, այդ դեպքում, եթե նախագահը փոխվում է, ուզում է 3 ընդդիմադիր նախագահ լինի, ինչ են անելու, եթե ամենուր, համայնքներում հանրապետական են, իրավունք էլ չունեն փոխելու, որովհետեւ, եթե բնակիչը ընտրել է հանրապետականին, ուրեմն՝ ընտրել է: Հենց այն պատճառով, որ ընդդիմադիրները չեն մասնակցում ընտրություններին, ուղղակի ֆոն են ստեղծում մասնակցության, դրա համար ես նրանց չեմ հավատում, չեմ հավատում ոչ մեկին, գոնե գիտեմ, որ հանրապետականները իշխանություն են, իսկ մնացածները իշխանություն չեն, ընդդիմություն էլ չեն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս