Բռնաբարել էին մի քանի հոգով
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին` ժամը 14.30-ին, Մարգահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը դեկտեմբերի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /բռնաբարություն մի խումբ անձանց կողմից/:
ՀՀ ոստիկանություն