ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս. «Ժողովուրդ»

Թերթն անդրադարձել է ատոմակայանում վերջերս աշխատանքից ազատման և ձերբակալության դեպքին։ Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով.

««Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին.

Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել:

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնցով այդ գումարները դուրս են գնացել, հաստատված են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի ստորագրությամբ: Իսկ, ասենք, Կալանավորված ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի վրա չկա, բայց «գործի գլուխը» եղել է նա:

Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ Գագիկ Մարկոսյանը Ռուբիկ Մովսիսյանի մոտ տնօրեն է աշխատել: Ամեն դեպքում, նա ԱԱԾ-ին վստահեցրել է, որ չարաշահումներից և «ատկատներից» ոչ մի տեղեկություն չի ունեցել: Հաշվի առնելով այն փաստը, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և նա կալանավորված չէ, ենթադրվում է, որ իր անմեղության մասին պնդումներն ԱԱԾ քննիչների համար համոզիչ են եղել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս