 
                        Հանրապետության մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
 
                                    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Սպիտակի, Սևանի,
Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) և
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        