Երևանում մեկնարկել է վերջին օրերի հարձակումները բացահայտելու պահանջով երթը. news.am
news.am-ի փոխանցմամբ՝ Ազատամարտիկների եւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի վրա հարձակվողներին բացահայտել եւ պատժել պահանջող մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, երթով շարժվեցին ՀՀ ոստիկանության շենք, որտեղ կարտահայտեն իրենց բողոքը։
«Այս կերպ մարդկանց փորձում են ահաբեկել։ Եթե հնարավոր է հարձակվել Արամ Մանուկյանի վրա, ով պետության հիմքերում է կանգնած, ինչի՞ հնարավոր չէ հարձակվել սովորական քաղաքացիների վրա»,- լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ, արվեստագետ Արա Պետրոսյանը։
Արա Պետրոսյանի խոսքով՝ պետք է ոչ թե ստորագրությամբ ազատ արձակեին Արամ Մանուկյանին ծեծի ենթարկողին, այլ նրան «գաղութ ուղարկեին»։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: