Բաժիններ՝

Վանո Սիրադեղյանի անունը շրջանառվում է «Ֆինանսական բուրգի» գործում. news.am

News.am-ը գրում է. «Ֆինանսական բուրգի» գործը տուժողներից Արտակ Գալստյանն է սարքել՝ կատարելով Վանո Սիրադեղյանի պատվերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, որը մեղադրվում է խարդախության, քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափի գումարները (ընդհանուր՝ մոտ մեկ միլիոն դոլար) հափշտակելու մեջ:

«Այս ամենի համար, ինչ կատարվում է իմ հետ, մեղավորն Արտակ Գալստյանն է: Արտակը կատարում է պատվեր: Նա ասել է, որ իր մեջքին կանգնած է Վանո Սիրադեղյանը, ներկայացել է որպես Վանոյիի աջ ձեռքը: Ինքն ասում էր՝ Վանոն մեջքիս կանգնած ա, իրանից բացի նենց մարդիկ են կանգնած: Որտեղ նստում, հելնում էր, ասում էր՝ Վանոյի Արտակն է: Ու ինքը տենց շատ տեղեր հարցեր լուծել ա, ասում էր՝ Վանոյի հետ սկայպով խոսում էր, նա կարգավորում էր ամեն ինչ: Արտակը ստեղծել է հանցավոր խումբ, իմ ընտանիքի նման բազմաթիվ ընտանիքներ է քանդել: Այս բուրգ կոչեցյալն ինքն է ստեղծել, ինձ քննիչներն են ասել, որ հատուկ քննչականում իրեն «բուրգի ճարտարապետ» են ասում: Ինքն ա ստեղծել բուրգը, այնպես արեց, որ խլեց իմ հանքը, ես այսօր հայտնվեցի այս կարգավիճակում: Ինձ սարքեց խարդախ այն դեպքում, որ ինքն է խարդախ»,-ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալը պատմեց, որ 2010թ. ինքը եւ իր որդու քավորը՝ գործով տուժող ճանաչված Մուշեղ Սաֆարյանը, որոշել են ավազի հանք բացել Կոտայքի մարզում։ Հանքը բացելու համար ամբաստանյալը պարբերաբար երկու տոկոսով գումարներ է վերցրել Արտակ Գալստյանից, որը նախ պահանջել է, որ Արթուրն իր բնակարանը գրանցի Արտակի կնոջ անունով, այնուհետեւ պահանջել է նաեւ, որ Արթուրն իր կնոջ անունով դարձնի հանքի իր մասնաբաժինը՝ 50 տոկոսը:

Արթուր Անդրեասյանը նաեւ իր պարտքերի վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել, որոնցում, ինչպես նշեց նա, պարտքի գումարն այլ է եղել, ավելի մեծ, ինքն առանց ստուգելու է ստորագրել դրանք:

«Քանի որ ես Արտակին լիովին վստահում էի, երբեք հաշվարկները ես չեմ արել: Հիմա, երբ պատռվեց իր դիմակը, ես վստահ եմ, որ ինձ խաբել է, իմ պարտքն այդքան չի, որքան ես ընդունել եմ: Իմ առողջական վիճակից ելնելով ավելացրել է գումարները, իմ տվածները չի հաշվել»,-ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ ամսական 12 հազար դոլարի չափով տոկոս է վճարել Արտակ Գալստյանին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս