Սասուն Միքայելյանը չի կարծում, որ նախագահը կապ ունի իրականացվող բռնությունների հետ. aravot.am
Ազատամարտիկների Դաշինքի անդամները քիչ առաջ սկսել են իրենց քննարկումը՝ ազատամարտիկների վրա ուղղված հարձակումների վերաբերյալ: Նրանց հանդիպումն ընթանում է դռնփակ՝ ոչ լուսաբանման համար: Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սասուն Միքայելյանն ասել է, որ վերջին օրերի հարձակումներով անմարդկային ու ոչ քաղաքակիրթ գործընթացի սկիզբ է դրվել. «Ուզում են վախի մթնոլորտ տարածել, էդ գործընթացն է ընթանում հանրապետությունում»: Նա վստահեցրել է, որ հարձակման ենթարկված ազատամարտիկների կողմից նախագահի հասցեին ոչ մի վատ արտահայտություն չի հնչել, ու ժողովուրդը տեղյակ չէ, դրա համար տանում են դեպի նախագահ: Նա ասել է՝ չի կարծում, որ նախագահը կատարվածի հետ կապ ունի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: