ԱՆ. Դեղերի թանկացումը պայմանավորված է տարադրամի փոխաժեքների տատանմամբ

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը նոր խմբագրմամբ, համաձայն որի դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, ուժի մեջ է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից։ ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը դեմ չէր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում էր դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ և չգրանցված դեղերից։

Պետք է նշել, որ նոյեմբերի 1-ից դեղերի գների փոփոխություն չի նկատվել։ Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի և եվրոյի փոխարժեքների տատանմամբ։ Այնպես որ, նրանք, ովքեր դեղերի գնի աճը փորձում են ներկայացնել որպես դրոշմապիտակավորման պարտադիր պահանջի հետևանք, մեղմ ասած` անկեղծ չեն։

Տեսանյութեր

Լրահոս