Խոշոր չափերով ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու առթիվ հարուցվել է քրգործ
Քաղաքացի Գեղամ Գ.-ն 2014թ. օգոստոսին չպարզված անձից իր օգտագործման և իրացնելու նպատակով 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում ապօրինի պահել 300 փաթեթով, յուրաքանչյուրը 0.7 գրամ քաշով, խոշոր չափերով ընդհանուր` 210 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ 147 գրամը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, որն էլ իր հերթին դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն