Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ավագ քննիչի հեռացման հարցը. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովին գրավոր միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կատմամբ տույժ կիրառելու վերաբերյալ: Ընդ որում` առաջարկվել է ամենածանր պատժամիջոցը` լիազորությունների դադարեցում:
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ խոսքը գնում է ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով թույլ տրված խախտումներին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: