Բաժիններ՝

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում՝ Աշտարակ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» և «Գազ 24» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան – Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35TL585 պ/հ (վարորդ` Ս. Բ., ծնվ.1976թ.) և «Գազ 24» մակնիշի 43ՕՍ108 պ/հ (վարորդ` Ա. Ղ., ծնվ.1989թ.) ավտոմեքենաները, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Ա.-ը (ծնվ.1959թ.) հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն, իսկ «Գազ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ղ.-ը (ծնվ.1961թ.)՝ Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս