Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել եղեգնուտում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ոսկետափ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 MV 621 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել եղեգնուտում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ռ.-ը (ծնվ. 1983 թ.) և ուղևոր Ա. Վ.-ը (ծնվ. 1991 թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են մեքենայի հոսանքազրկում, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել ավտոքարշակի վրա:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն      

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031