Հարձակվողը միջին տարիքի տղամարդ է եղել, նա ոչինչ չի ասել, հարվածել է Ա. Մանուկյանի դեմքին. ՀԱԿ մամլո խոսնակ. ԳԱԼԱ
Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ անհայտ անձը հարձակվել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա՝ վերջինիս տան շքամուտքի մոտ եւ ծեծի ենթարկել նրան: Պատգամավորը վնասվածքներ է ստացել։
Այս պահին ԳԱԼԱ-ի թղթակիցը գտնվում է ՀԱԿ պատգամավորի բնակարանի դիմաց, որտեղ հավաքված են մի խումբ լրագրողներ եւ քաղաքացիական ակտիվիստներ: Լրագրողներին առայժմ հնարավորություն չի տրվում մտնել բնակարան եւ զրուցել Արամ Մանուկյանի հետ, քանի որ վերջինս զրուցում է իրավապահների հետ:
ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արամ Մանուկյանի հետ պատահածից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան՝ժամը 20:12 րոպեին, երբ Արամ Մանուկյանը դուրս է եկել իր բնակարանից եւ իջել շենքի առաջին հարկ: Հարձակվողը միջին տարիքի մի տղամարդ է եղել: Նա ոչինչ չի ասել, հարվածներ է հասցրել պատգամավորին՝ դեմքի շրջանում եւ դիմել է փախուստի:
Մանրանասներն` այստեղ