Պետք չէ վախենալ բակտերիաներից
Հավանաբար, շատերը գիտեն, սակայն ոմանց համար նորություն է, որ մարդն ամբողջությամբ պատված է բակտերիաներով: Այլ կերպ չէր կարող լիներ, քանի որ նրանք մեր շրջապատում ամենուր են: Կան բակտերիաների տեսակներ, որոնք անբաժան են օրգանիզմից և նույնիսկ օգտակար են: Այս մասին գրում է doctors.am-ը:
Բժիշկներն անընդհատ հիշեցում են, թե ինչ կարևոր է աղիքային ֆլորայի բալանսը պահպանելը: Հավասարակշռության կորստի պատճառով զարգանում են լուրջ հիվանդություններ: Սակայն շատերը մոռանում են, որ բակտերիաները չեն գրոհի եթե նախօրոք չսեղմեք «մեկնարկի կոճակը»: Աղիքային ցուպիկը աննկատ կմնա ներսում, եթե օրինակ դրան «չկերակրեք» փչացած մսով: Պարզապես հարկավոր է իմանալ՝ ինչպես վարվել, ու հետևել կոնկրետ կանոնների:
Հիվանդանում ենք բակտերիաների հետ ոչ բավարար կոնտակտի պատճառով
Նախկինում մարդիկ այդքան հաճախ չէին ունենում ալերգիկ ռեակցիենր: Այսօր այս խնդիրը չափազանց հաճախ է հանդիպում: Ալերգիա հանդիպում է գրեթե ամեն ինչի հանդեպ` որոշ սննդատեսակներ, բույսեր, կենցաղային քիմիա և այլն: Որպես հնարավոր պատճառ որոշ բժիշկներ նշում են կեսարյան հատումով ծննդաբերությունններ: Այս դեպքում երեխան չի անցնում ծննդաբերական ուղիներով, հետևաբար չի շփվում բակտերիաների հետ, որոնք օգնում են կարգավորել երեխայի իմուն համակարգի աշխատանքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: