Լարված իրավիճակ՝ «Արմենտել» ընկերության դիմաց. shamshyan.com
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Արմենտել»-ի կենտրոնական մասնաշենքի առաջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերության մի խումբ աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ 5 տարուց ավելի է՝ «Արմենտել» ընկերության հաշվեկշում աշխատող Կ. Մարտիրոսյան ՍՊԸ-ի պատասխանատուներն անհիմն պատճառաբանություններով իրենց գումարները չեն վճարում:
Բողոքի ակցիային մասնակցողները ֆոտոլրագրողի -ի հետ զրույցում ասել են. «Կ.Մարտիրոսյան» ընկերության տնօրենը, որը կին է, հայտարարում է, որ ինքը չի կարողանում վճարումները կատարել, քանի որ «Արմենտել»-ն իրեն «քցել» է, մինչդեռ «Արմենտել»-ից պնդում են, որ իրենք բարեխիղճ կատարել են վճարումները, իսկ թե ինչի համար Կ. Մարտիրսյան ընկերության պատասխանատոները չեն վճարել , իրենց համար անհասկանալի է»: Բողոքավոների թիվը այս պահին 20-ից ավել է, սակայն նրանք պնդում էին, որ «քցվածներ»-ի թիվը գերազանցում է 200-ը:
Մի մասին պարտք են 250.000 դրամ, մի մասին 300.000, մի մասին 500.000 հազար դրամ, սակայն նրանք հույս էլ չունեն, որ իրենց գումարները օրինական ճանապահով կստանան, ինչի համար էլ դիմել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: