Գալուստ Սահակյանը՝ Մհեր Սեդրակյանի Ազատականի՝ «ուրիշի լծի տակ» լինելու հայտարարության մասին

Ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի «ռուսի իշխանության տակ լինելու» մասին հայտարարությանը: Հիշեցնենք, որ օրերս խոսելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին` Սեդրակյանն ասել էր. «Առանց ռուս ազգի մենք չենք կարող գոյատևել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք: Ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի` պարսիկը, թուրքը, ռուսը: Լավ չի՞` ռուսի իշխանության տակ լինենք»:

Անդրադառնալով այս հայտարարությանը, Գ. Սահակյանն ասել է, որ ինքն ազատական մոտեցումների կողմնակից է և ընդունում է, որ խմբակցության պատգամավորները կարող են իրենց կարծիքն ազատ արտահայտել ինչպես` դրսում, այնպես էլ` ներսում: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դավանում է Ցեղակրոնություն և Տարոնականություն, ուսմունքներ, որոնց հիմքում ընկած է հայ ազգի բացառիկությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս