Քաղաքացին օդապարիկով ցատկել է կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել
                                    Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին օդապարիկով ցատկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ն. Ա-ն փորձել է օդապարիկով ցատկել է կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    