Դավիթ Բաբայանն անդրադարձել է դիվերսանտներին որպես ռուսաստանցիներ ներկայացնելու Բաքվի փորձերին. «Արմենպրես»

Ադրբեջանական կողմը հերթական ապաշնորհ քայլն է կատարել եւ խեղաթյուրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը: Այս անգամ ադրբեջանական լրատվամիջոցները Լավրովի խոսքում ավելացրել են հատվածներ այն առնչությամբ, թե իբր Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները ՌԴ քաղաքացիներ են եւ պաշտոնական Մոսկվան ցանկանում է, որ նրանք անհապաղ ետ վերադարձվեն կամ
փոխանակվեն: Իրականում, Լավրովն այլ բան է ասել: Բազելում խոսելով ԼՂ
հակամարտության մասին` Լավրովն, առանց կոնկրետության եւ որեւէ մեկին նշելու,
շեշտել է, որ պատանդների հարցը շատ լուրջ է եւ նրանք պետք է ազատ արձակվեն
կամ փոխանակվեն:

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում
խոստովանում է, որ արդեն չի զարմանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի վրա: Առաջին դեպքը չէ, որ Ստեփանակերտում ադրբեջանական
լրատվամիջոցների նյութերը մի քանի տասնակ անգամ տարբեր աղբյուրներով ստուգում են, քանի որ գիտեն` հարեւան պետության ներկայացուցիչները կգրեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում կամ մտածում: Նույնը եղել է Սերգեյ Լավրովի պատասխանի դեպքում: Այս առնչությամբ Բաբայանն անգամ անհեթեթ է համարում
ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքը մեկնաբանելը:

«Ինչ վերաբերում է Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին , ապա նրանք մեղադրվում են ծանր հան ցագործություն ներ կատարելու մեջ: Պետք է սպասել դատավճռին , եւ մ իայն այդ ժամանակ պարզ կդառնա` նրանք հան ցագո՞րծ են, թե` ոչ: Ամեն դեպքում , մենք հաստատակամ ենք, որ դատավարություն պետք է լին ի: Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ նրանք ռազմագերիներ չեն: Մենք համաձայն ենք Լավրովի հետ այն հարցում, որ գերիները պետք է վերադարձվեն եւ, որպես քաղաքակիրթ պետություն, մենք հետեւում ենք այդ կանոն ներին , ին չը չի անում հակառակ կողմը: Այն սրբապղծում է, խափանում բոլոր գործընթացները, խախտում նորմերը: Հիշո՞ւմ եք ուղղաթիռի դեպքը: Իսկ Կարեն Պետրոսյան ի պատմությո՞ւնը»,-
ընդգծեց Բաբայանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս