Ինչո՞ւ է Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ-ի պայմանագրին

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի վերջին նիստում ԵՏՄ-ի պայմանագրի քվեարկության ժամանակ միակ ձեռնպահ քվեարկող ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում իր քայլը հիմնավորեց, թե կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի:

«Մենք այս իրավիճակում, բնականաբար, այլընտրանքներ շատ չունեինք: Մյուս կողմից` կան նպատակներ, մտածողություն, կենսագրություն, աշխարհընկալում, և ես ծանրութեթև էի անում այս երկու բաները: Եվ քանի որ շատ դժվար էր նման իրավիճակում եզրակացության գալ, ես ձեռնպահ քվեարկեցի` նախապես խմբակցությանը տեղեկացնելով, որ ես անհատապես այդ դիրքորոշումն ունեմ»,- ասաց Ա.Վարդանյանը:

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատեց, որ Վարդանյանը նախապես զգուշացրել էր իրենց, բայց դա ՀՅԴ-ի դիրքորոշումը չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031