Կարգելվի 2010 թվագրմամբ ակցիզներով ապրանքների իրացումը

2010 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կհանվեն կիրառությունից, իսկ այդ դրոշմանիշներով ապրանքների իրացումը կարգելվի: Հարկային պետական ծառայության այս որոշումը կառավարությանն է ներկայացրել ծառայության պետ Արտակ Բալայանը:

Նույն որոշումն ընդունվել է նաև Հայաստանի հարկային դաշտում: Արցախի ՀՊԾ պետ Ա. Բալայանը մեկնաբանելով որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը, պարզաբանում է` դրանով կկանխեն նշված թվագրմամբ ակցիզներով ապարանքների հոսքն Արցախ, այստեղ իրացնելու նպատակով:

Հարկայինը փոփոխություն է կատարել կառավարության ևս մեկ որոշման մեջ, որով հստակեցվում է Արցախի տարածքից դուրս իրականացված ծառայությունների և աշխատանքների գծով ծախսերի հիմնավոր փաստթաղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները:

Տեսանյութեր

Լրահոս