Գոբլի բացահայտումը

«Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ: Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության»,- 168.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` հայտնի «Գոբլի ծրագրի» հեղինակը:

Ըստ նրա` արտաքին ուժերից առաջին հերթին` Ռուսաստանը թույլ չի տվել, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը հասնեն ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը: Խնդրի չլուծված լինելը, վերլուծաբանի կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի Մոսկվայի համար, որովհետև Ռուսաստանը երբեք չի կարողացել վերահսկել Հյուսիսային Կովկասը, քանի դեռ չի վերահսկել Հարավը: Մյուս կողմից, Գոբլը կարծիք հայտնեց, որ Արևմուտքն էլ Լեռնային Ղարաբաղում «կայուն ստատուս-քվոյի» պահպանման կողմնակից է: Ինչ վերաբերում է «Գոբլի ծրագրին», մեր զրուցակիցն ասաց, որ «այն ժամանակ դա լավ գաղափար էր», սակայն նաև ավելացրել է, որ այսօր այն չի կարող տեղ ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում:

Փոլ Գոբլի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031