Ինչ դիրքորոշում կհայտնի Հայաստանը, եթե Ադրբեջանն էլ անդամակցի ԵՏՄ-ին
«Եթե Ադրբեջանն էլ անդամակցի ԵՏՄ-ին, Ձեր կառավարությունը ի՞նչ դիրքորոշում կհայտնի: Եվ տվյալ պարագայում ո՞րն է լինելու ՀՀ շահը»,- այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ հարցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Նման հայտ չկա, երբ լինի, կքննարկվի և որոշում կկայացվի»,- լակոնիկ պատասխանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: