Ամբողջովին այրվել է գյումրեցի Տոնոյանների տնակը (տեսանյութ)
                                    tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Բուլվարային թաղամասի 206 մոդուլի 9/1 տնակում:
Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է քարաշեն տնակը: Տուժածներ չկան, սակայն Գյումրու ծննդատուն է տեղափոխվել տանտիկինը՝ Էմմա Հայրապետյանը: Վերջինս գտնվում է հղիության 7-րդ ամսում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    