Նարինե Մկրտչյանի կոչը ՀՀ քաղաքացիներին
ՀՀ քաղաքացիներ,
Հայրենակիցներ,
Հայ ժողովուրդ,
Բախտորոշ պատմական պահ է. Մայր Հայրենիքին պարտադրում են ենթարկվել ռուսական ծավալապաշտական ծրագրերին, որով, ըստ էության, կորսվում է պատմական հայրենիքի վերջին կտորի վրա ստեղծած հայոց փխրուն պետականությունը:
Հանուն պետականության՝ Ժամանակն է ե՛տ մղել մեր պետության ու ժողովրդի դեմ ուղղված նենգ ծրագրերը:
Հանուն մեր ժողովրդի իրավունքների՝ Ժամանակն է կանխե՛լ մի խումբ բախտախնդիր ղեկավարների՝ ԵՏՄ-ին միանալու խայտառակ ձեռնարկը:
Հայրենիքի բախտը պետք է տնօրինենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս:
Հանուն մեր սերունդների ազատ կյանքի՝ Ժամանակն է վճռական լինել պաշտպանելու հայոց անկախ պետականությունը ոտնձգություններից:
Թույլ չտանք ԵՏՄ խայտառակ պայմանագրի վավերացումը Ազգային ժողովում և սատարենք հայրենանվեր պատգամավորներին այդ պայքարում: Դա մեր պարտքն է մեր հայրենիքի և սերունդների առջև:
Կո՛չ եմ անում ձեզ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 12-ին եկե՛ք Ազգային ժողովի մուտքի մոտ՝ թույլ չտալու, որ հայոց անկախ պետությունը դրվի զոհասեղանին:
Եկեք ապացուցենք,
– որ մեր նախնիների մաքառումն իզուր չի անցել,
– որ հայի ազատատենչ ոգին արթուն է,
– որ հայը չի հանձնվում,
– որ մենք ենք մեր Հայրենիքի տերը:
Եկե՛ք, խմբվենք, ուս-ուսի կանգնենք Հանուն Հայրենիքի:
Եկե՛ք եղբայրներ և քույրեր:
Հիշենք՝ Հայրենիքի ազատության համար պայքարը օրհնված է:
Ազգային ժողովի մուտքի մոտ՝ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 12-ին:
01.12.2014թ.