Դեկտեմբերի 2-ին շփման գծում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի
Դեկտեմբերի 2-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում:
Հայկական կողմից Մարտունու ուղղությամբ դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմում՝ Աշաղը գյուղից ոչ հեռու, դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Եվգենի Շարովը և Սայմոն Թիլլերը: