![](/banners/BeFunky-design.jpg)
Իր շարքերում Ուկրաինային ընդունելը կկործանի ԵՄ-ը. Պուշկով
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/573799277.jpg)
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելը կարող է սպառնալ ԵՄ-ի գոյությանը: Պուշկովն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.
«Հռոմի պապը մռայլ գնահատական է տվել ԵՄ-ին: Եթե Բրյուսելում ցանկանում են ընդհանրապես վերջ դնել ԵՄ-ին, ապա դրա լավագույն ուղին սեփական կազմում Ուկրաինային ընդունելն է»:
Ավելի վաղ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարել էր, որ ԵՄ-ը պատրաստ է օգնել Ուկրաինային, սակայն Ուկրաինայի իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն երկրի տնտեսության զարգացման համար: Հահնի խոսքերով` Ուկրաինան իսկապես կարող է 2020 թվականին հավակնել ԵՄ-ին անդամակցելուն: