Վրաստանի խորհրդարանն աջակցություն է հայտնել ՆԳՆ-ի «գաղտնալսման» իրավունքի պահպանմանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երկար բանավեճերից հետո երեկ ուշ երեկոյան առաջին ընթերցմամբ ընդունել է գաղտնալսումների մասին օրենսդիր փաթեթը, որը պահպանում է ՆԳՆ-ի իրավունքը՝ կապված անձնական տվյալների մատչելիության հետ:
Այդպիսով, պատգամավորների մեծ մասն աջակցել է այսպես կոչված երկբանալի համակարգի ներդրմանը. մեկը՝ անձնական տվյալների պաշտպանության տեսուչի մոտ, իսկ մյուսը՝ ՆԳՆ-ի մոտ: Օրինագծին աջակցել է Վրաստանի կառավարությունը:
Միևնույն ժամանակ խորհրդարանը չի հաստատել խորհրդարանի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի մշակած օրինագծերը, որոնք նախատեսում էին ներդնել մեկ բանալիով համակարգ՝ Հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովի մոտ: