Հովհաննես Մանուկյանը հրաժարվեց որակում տալ մեքենաների հրդեհման փաստին (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվեց որակում տալ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների մեքենաների հրդեհման փաստին: Նա նշեց, թե դա քննչական մարմիների գործն է, իսկ ինքը, որպես արդարադատության նախարար, պետք է փաստերին լիարժեք տիրապետի՝ գնահատական տալու համար:

«Ես 10 տարի դատավոր եմ աշխատել և չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ՝ առանց փաստերը լիարժեք իմանալու որևէ գնահատական հնչեցնել»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման 4 անդամների մեքենաներն այրել են: Այս գիշեր վառել են Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի, իսկ երեկ՝ Շահեն Պետրոսյանի մեքենաները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս