Բաժիններ՝

Մերկելը վաղ է համարում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիաջոցներն անհրաժեշտ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ նշանակալից չի դարձել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվայի ներդրումը:

Մերկելի խոսքերով՝ գոյություն ունեցող սահմանափակումները վնասում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Գերմանիայի տնտեսությանը, և չնայած դրան՝ դեռ վաղ է հրաժարվել դրանցից: Մերկելն ընդգծել է, որ եվրոպացի դիվանագետները զգալի ջանքեր են գործադրում Ուկրաինայի արևելքի ճգնաժամի կարգավորման համար.

«Մենք շարունակ աշխատում ենք այդ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, որի ընթացքում դժբախտաբար նախկինի նման տեղի են ունենում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս