Բաժիններ՝

Վրաստանի էներգոհամակարգում գրանցվել է մասշտաբային վթար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամբողջովին վերականգնվել է էլեկտրէներգիայի մատակարարումը, որ Վրաստանում խափանվել էր գիշերային ժամերի ընթացքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը:

Վրաստանում  էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել էր տեղական ժամանակով ժամը 02.10-ին, ինչի պատճառը երկրի արևելքում գտնվող Գարդաբանիի ՋԷԿ-ի վթարային անջատումն է: Էլեկտրաէներգիայի մատակարարումը փաստացիորեն դադարեցվել է ողջ երկրում:

15 րոպե անց այն վերականգնվել է Արևմտյան Վրաստանում, սակայն հոսանքազրկված վիճակում են մնացել մայրաքաղաք Թբիլիսին ու Վրաստանի արևելքը: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Թբիլիսիում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է ժամը 03.20-ին, իսկ ողջ երկրում՝ ժամը 04.00-ին:

Ներկա դրությամբ պարզվում են վթարի պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս