Բաժիններ՝

Քննչական կոմիտեի Էրեբունու քննիչը կեղծ փաստաթուղթ է կազմել. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս