Թուրքիան ու Ալժիրը գազային նոր համաձայնագիր են ստորագրել

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ գազային նոր պայմանագիր է ստորագրել Թուրքիայի ու Ալժիրի միջև: Դա տեղի է ունեցել Էրդողանի պաշտոնական ալժիրյան այցի շրջանակներում:

Էրդողանը ողջունել է թուրքական BOTAŞ պետական ընկերության ու Ալժիրի պետական ածխաջրածնային ընկերության միջև ստորագրված համաձայնագիրը, որը ստորագրվել է 10 տարով: Էրդողանը հայտարարել է, որ ներկա դրությամբ Ալժիրը Թուրքիայի չորրորդ խոշոր գազամատակարար երկիրն է:

BOTAŞ-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի առաջին երեք խոշոր գազամատակարարներ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը տարեկան երկրին մատակարարում են 42 միլիարդ խորանարդ մետր գազ: Ալժիրի հետ ստորագրված նոր համաձայնագիրը նախատեսում է մինչև 2024 թվականը Թուրքիային տարեկան մատակարարել 4.4 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ:

Տեսանյութեր

Լրահոս