Վրաստանը հուսով է, որ Եվրախորհրդարանն Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի դեկտեմբերի սկզբին. Գարիբաշվիլի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պետք է Վրաստանի համար ապահովի դյուրացված վիզային ռեժիմ, որպեսզի բիզնեսի համար մատչելի մուտք ապահովի եվրոպական միասնական շուկային:

Այս մասին Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը. «ԵՄ-ը պետք է կարճ ժամանակում Վրաստանին հատկացնի դյուրացված վիզային ռեժիմ:

Վիզա տրամադրելու ընթացակարգը պետք է դառնա առավելագույն պարզ, ինչը կհեշտացնի մարդկանց միջև շփումներն ու վրացական բիզնեսին կապահովի առավելագույն մուտք դեպի եվրոպական միասնական շուկա»:

Գարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը հուսով է, որ Եվրախորհրդարանը Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի արդեն դեկտեմբերի սկզբին. «Ասոցացման համաձայնագիրը մեր առանցքային առաջադրանքն է, սակայն ոչ վերջնական նպատակը:

Այն ծառայելու է Վրաստանում ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն՝ հենված օրենքի գերակայության սկզբունքների վրա: Վրաստանը ԵՄ-ից ակնկալում է ոչ վիզային ռեժիմի շուտափույթ տրամադրում»:

Տեսանյութեր

Լրահոս