Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո իրավիճակը վատթարացել է ողջ Ուկրաինայում. Լուկաշենկո
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումից հետո վատթարացել է իրավիճակը.
«Մենք չենք կարող համաձայնվել Ուկրաինայում իրավիճակի վատթարացման միտման հետ: Իրավիճակը վատթարացել է ոչ միայն Դոնեցկի շրջանում, այլև՝ ողջ Ուկրաինայում: Մենք հուսով էինք, որ ընտրություններից հետո իրավիճակը կզարգանար դեպի լավը, կտիրեր կայունություն, սակայն դժբախտաբար մենք չենք տեսնում դա»:
Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ Բելառուսի շուրջ իրավիճակը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ. «Դա անքակտելի է, մեր խնդիրները նաև ձեր խնդիրներն են: Սակայն ես պետք է ասեմ, որ վերջին շրջաններում մեր սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է:
Բոլորը ճնշում են գործադրում Բելառուսի վրա, որն ընդհանրապես չի վրիպում Ռուսաստանի ուշադրությունից: Բնականաբար, դա նաև ճնշում է Ռուսաստանի վրա, որն առանց այդ էլ ունի այդքան խնդիրներ»: