Բաժիններ՝

Ուկրաինական դատարանն ազատ է արձակել Պուտինի դեմ մահափորձ պլանավորած չեչենին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Օդեսայի դատարանն ազատ է արձակել Ադամ Օսմաևին, որին ավելի վաղ մեղադրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ պատրաստելու մեջ: Օսմաևին մեղավոր էին ճանաչել Ուկրաինայի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով հանցանքներ գործելու մեջ:

Նա արդեն իսկ կալանավայրում անցկացրել է երկու տարի ու երկու ամիս, և դատարանը համարել է, որ այդ ժամկետը բավական է՝ պատիժ կրելու համար: Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի դատախազությունը նրա վրայից հանել էր երկու հոդվածներով ներկայացված մեղադրանքները:

Խոսքը գնում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու ու մասնակցելու և պետական գործչի հանդեպ մահափորձ պատրասելու մասին: Այդպիսով մնացել էին Ուկրաինայի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներ՝ «պայթանյութերի ապօրինի պատրաստում», «գույքին անզգուշաբար վնասի պատճառում» և «կեղծ փաստաթղթերով Ուկրաինայի պետական սահմանի հատում»:

Օսմաևը Չեչնիայի բնակիչ է, նրան Օդեսայում ձերբակալել են 2012 թվականի փետրվարին՝ կասկածելով հունվարի 4-ին քաղաքի փողոցներից մեկում պայթյուն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել էր մեկական մարդ:

Նրան ձերբակալել էին Ռուսլան Մադաևի (նույնպես Չեչնիայից) և Իլյա Պիյանզինի (Ղազախստան) հետ միասին: Հետաքննության ժամանակ ձերբակալվածները հայտարարել էին, որ մահափորձ էին պատրաստում Պուտինի ու Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ (ավելի ուշ նրանք հրաժարվել են իրենց այդ խոսքերից):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս