Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է հայկական ուղղաթիռի անձնակազմի դիերը փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
Oxu.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատագամավոր Էլման Մամեդովն առաջարկել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռի անձնակազմի դիակները փոխանակել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի ու Դիլգամ Ասկերովի հետ, որոնց նկատմամբ ներկայումս Ստեփանակերտում ընթանում է դատական գործընթաց.
«Հայկական գերությունից մեր քաղաքացիներին ազատելու համար ստեղծվել է լավ հնարավորություն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն այդ հնարավորությունից: Անհրաժեշտ է մեր պատանդներ Շահբազ Գուլիևին ու Դիլգամ Ասկերովին փոխանակել զոհված հայ օդաչուների դիակների հետ: Վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կվարվեն հենց այդպես»: