Վրաստանին անհրաժեշտ է խուսափել քաղաքական հաշվեհարդարից, հակամարտությունից ու բևեռացումից. ԵՄ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին երեկ Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անթույլատրելի է համարում Վրաստանում քաղաքական հաշվեհարդարն ու հակամարտությունը:

Երեկ Բրյուսելում անցկացվել է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի առաջին նիստը, որը նախագահել է Մողերինին: Նիստում քննարկվել են Վրաստանում բարեփոխումների արդյունավետ անցկացման հարցը, ասոցացման օրակարգի խանդիրներն ու ապագայի պլանները:

Մողերինին հայտարարել է, որ իրենք Վրաստանին շնորհավորել են 2012-2013 թվականներին խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացմամբ ժողովրդավարական զարգացման հարցում ունեցած կարևոր հաջողության համար:

Դրա հետ մեկտեղ Մողերինին ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել քաղաքական հաշվեհարդարից, հակամարտությունից ու բևեռացումից, և որ ընդդիմությանը պետք է տրամադրվի տիրույթ, իսկ կուսակցությունները պետք է երկխոսեն միմյանց հետ.

«Քրեական ու իրավական հետապնդումը պետք է հենված լինի կոնկրետ ապացույցների վրա, պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ ու զերծ քաղաքական դրդապատճառներից:

Դատախազությունը պետք է խստապես հետևի արդարադատության ընթացակարգերին ու ապացույցներ պատրաստի պրոֆեսիոնալ ձևով: Քաղաքական գործիչները պետք է հրաժարվեն ընթացիկ հետաքննությունների ու դատական գործընթացների ժամանակ մեկնաբանություններ անելուց»:

Տեսանյութեր

Լրահոս