Բուժում Գերմանիայում. Քիմիոթերապիան կարող է լինել պակաս թունավոր. հայտնաբերված է Ֆրայբուրգում

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կլինիկական քիմիայի ինստիտուտի գիտնականներից քիմիկ դոկ. Գերհարդ Պյութտցը պարգևատրվել է Գերմանիայի Նեֆրոլոգիայի Միության կողմից քիմիական ավելորդ նյութերի մնացորդներից արյունը մաքրելու նորարարական մեթոդը հայտնագործելու կապակցությամբ:

Սույն մեթոդի էությունը կայանում է քիմիոթերապիայի արդյունքում մնացած թունավոր նյութերը օրգանիզմից հեռացնելու մեջ արյան մաքրման ճանապարհով (աֆարեզ) հատուկ ֆիլտրերի` CARL-ի օգնությամբ:

Տվյալ մեթոդը պաշտպանում է օրգանիզմի առողջ հյուսվածքները քիմիական պրեպարատների թունավոր ազդեցությունից և գործնականում որևէ կողմնակի ազդեցություն չունի:

Քիմիոթերապիայի ընթացքում հիվանդներից շատերին ներարկում են «լիպոսոմալ Դոքսոռուբիցին» դեղը, որն ի զորու է ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Սակայն զուգահեռաբար տեղի է ունենում օրգանիզմի ոչ միայն չարորակ, այլ նաև առողջ բջիջների տոքսիկ ախտահարում, քանի որ տվյալ պրոցեդուրայից 2 օր անց էլ դեղորայքի մոտ 70% դեռևս առկա է արյան մեջ: Հատկապես տուժում են լորձային մակերևույթները և մաշկի զգայուն հատվածները, այդ իսկ պատճառով էլ նմանատիպ ախտահարումներն ընդունված է անվանել «ափ-ներբանային համախտանիշ»:

Կարդացեք նաև

Վերջինիս ծանր տեսակները բավական ցավոտ են և բացասական ազդեցություն են թողնում հիվանդի կյանքի որակի վրա: Տվյալ համախտանիշը նախկինում համարվել է անբուժելի: Մի շարք դեպքերում ընդհատվել է բուժումը մինչև կվերանային այդ ախտանիշները, իսկ ծայրահեղ պահերին` նույնիսկ դադարեցվել:

CARL-ի մեթոդով արյան մաքրումը կատարվում է հետևյալ կերպ. հիվանդի ձեռքի երակից վերցվում է համապատասխան քանակության արյուն, ապա իրականացվում է դրա մաքրումը հատուկ CARL ֆիլտրերի օգնությամբ, որից հետո արդեն մաքրված իր իսկ արյունը կրկին ներարկվում է հիվանդին, սակայն մյուս ձեռքի երակով: Այս գործընթացը տևում է մոտ երեք ժամ:

Մինչ այժմ CARL-ի մեթոդով բուժված ոչ մի հիվանդի մոտ մաշկի ախտահարման կամ քիմիոթերապիայի այլ ծանր կողմնակի հետևանքներ ի հայտ չեն եկել: CARL-ի մեթոդը համարվում է միջգիտակարգային ծրագիր, որի շրջանակներում սերտ համագործակցում են Ֆրայբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայի կլինիկական քիմիայի, գինեկոլոգիայի և նեֆրոլոգիայի բաժանմունքների աշխատակիցները:

7777

Տեսանյութեր

Լրահոս