Վենեսուելան ու Իրանը ցանկանում են պաշտպանել նավթի գները. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Վենեսուելան ու Իրանը ցանկանում են համոզել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) երկրներին, որ անհրաժեշտ է պաշտպանել նավթի գները:
Այդ նպատակով Վենեսուելայի ու Իրանի նավթարդյունաբերության նախարարները մեկնել են OPEC-ի անդամ մի շարք երկրներ, ինչը տեղի է ունեցել OPEC-ի երկրների նիստի շեմին: Պարբերականն ընդգծում է, որ դա հազվադեպ երևույթ է: OPEC-ի նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին Վիեննայում:
Brent տիպի մեկ բարել նավթի գինն այսօր կազմում է 76.76 դոլար: Հունիսից սկսած՝ այն անկում է ապրել մոտ 32 տոկոսով: